Գլխավոր Միջոցառումներ «Աղետիկը» Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում (լուսանկարներ)

«Աղետիկը» Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում (լուսանկարներ)

1631
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի դպրոցում ներկայացրել է «Աղետիկը» բեմադրությունը՝ աղետների ռիսկերը ճանաչելու եւ աղետին ճիշտ արձագանքելու անհրաժեշտության մասին:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի գծով պրոռեկտոր Կարինե Ոսկանյանի խոսքով, անցած տարի այս դպրոցում բեմադրություն էր ներկայացրել ակադեմիայի «911» ուսանողական թատերախումբը, որը ջերմ էր ընդունվել: Դպրոցի ղեկավարության նախաձեռնությամբ, հիմա էլ մանկական թատերախումբն էր ձորաղբյուրցիների հյուրը: Մանուկների խաղն էլ է գրավել հանդիսատեսին եւ դպրոցի տնօրենն առաջարկել է չսահմանափակվել բեմադրություններով, այլ խորացնել համագործակցությունը, կազմակերպել փոխադարձ այցելություններ: Արդեն որոշվել է, որ առաջիկայում ուսանողական թատերախումբը կներկայացնի «Աղետիկը եւ անտառային հրդեհները» բեմադրությունը:

Բացի ներկայացումից, դպրոցում կազմակերպվել է ուսումնական տարհանում, իսկ ակադեմիայի դասախոս Անդրանիկ Խաչատրյանը երեխաներին ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության կարեւորությունը: