ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մասնագետների ուժերով պետական կառույցներում, այդ թվում մարզերում քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրությունները սկսվել են Սյունիքի մարզից:
Ուսումնասիրվել են ՀՀ Սյունիքի մարզ Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան համայնքները, «Կապանի բժշկական կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունները:
ՔՊ վարչության մասնագետները մեթոդական և գործնական օգնություն են ցուցաբերել մարզի համայքներին և կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներում: