Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

1198
Տարածել

2016 թվականի հուլիսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունում գրանցված էր 18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, այս տարվա հուլիսին` 18 429, հոկտեմբերին` 18 602, դեկտեմբերին` 18 741, 2018 թվականի հունվարի 15-ին Հայաստանի հանրապետությունում գրանցված է 18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ, 2018  թվականի փետրվարի 15-ի դրությամբ՝ 18873: Վերջին 1,5 տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 4,5 տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական և ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են և դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` ավելի քան 200, «Երևան ՋԷԿ»` ավելի քան 20, «Երևան գարեջուր»` ավելի քան 10 և այլն: