Գլխավոր Միջոցառումներ Գնահատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ՔՊ վիճակը

Գնահատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ՔՊ վիճակը

904
Տարածել

Տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մինչև 2019 թվականի ավարտը քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում է իրականացնելու մարզային և համայնքային 35 կազմակերպությունում՝ նախարարություններ, մարզպետարաններ, մասնավոր կառույցներ եւ այլն:

Քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ ուշադրությունից դուրս չի մնում ոչ մի կազմակերպություն: Օրինակ, Արմավիրի մարզի համալիր գնահատման մեջ ներառվել է Մեծամորի ատոմակայանը, Շիրակի մարզում ՝ «Գյումրի գարեջուր» ընկերությունը և այլն:

Փետրվարի 12-16-ը ՀՀ ԱԻՆ աշխատանքային խումբը՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ,  գնահատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության քաղաքացիական պաշտպանության վիճակը: Գնահատվել են նաեւ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Վեոլիա ջուր», «Ջրառ» ընկերությունները:

ԱԻՆ մասնագետները մեթոդական և գործնական օգնություն են ցուցաբերել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն ու ենթակա կազմակերպություններին` քաղպաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության քաղպաշտպանության ղեկավար կազմի, տարհանման հանձնաժողովի և ՔՊ կազմավորումների հրամանատարական կազմի իրավիճակի բարդ պայմաններում գործելու ունակությունները գնահատելու նպատակով անցկացվել է շտաբային վարժանք:

ԱԻՆ մասնագետների կարծիքով, իրականացված միջոցառման ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց շտկելու առկա բացերը և կատարելագործելու իրենց հմտությունները: