Գլխավոր Միջոցառումներ «Կայուն զարգացում 2030». Հարկ է հարուստների համար ավելի բարձր դրույքներով հարկեր սահմանել

«Կայուն զարգացում 2030». Հարկ է հարուստների համար ավելի բարձր դրույքներով հարկեր սահմանել

1205
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայան Նյու-Յորքում անցկացվում է «Կայուն զարգացման նպատակներն ու հարկերը» թեմայով առաջին համաժողովը, որին մասնակցում են միջազգային, պետական, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, բանկերի պատախանատու պաշտոնյաներ, դիվանագետներ:

Ըստ ՄԱԿ-ի ֆինանսական զարգացման վարչության հետազոտության, աշխարհի ամենահարուստ բնակիչները ամենացածր տոկոսադրույքներով հարկեր են վճարում, բազմաթիվ երկրներում հարուստներն ավելի քիչ են հարկ վճարում, քան աղքատները: Մինչդեռ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը ահռելի միջոցների կարիք ունի: «Կայուն զարգացման 2030 օրակարգն» ընդունվել է 2000 թվականին, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը՝ 2015 թվականին: Աղետների ռիսկի նվազեցումը և կայուն զարգացումը փոխկապակցված են: Կայուն զարգացման օրակարգի 17 նպատակից 8-ը ներառված են Սենդայի ծրագրում: Հայաստանը միացել է այս երկու փաստաթղթին, իսկ 2017 թվականի ապրիլին ընդունել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն ու դրա իրականացման գործողությունների 2016-2030 թթ. ծրագիր:

ՄԱԿ-ում կարծում են, որ հարկային բարեփոխումները, հարկային ոլորտի թափանցիկությունը, հավասարությունը կդառնան լրացուցիչ եկամուտներ ապահովող գործոններ: Հարկ է հարուստների համար ավելի բարձր դրույքներով հարկեր սահմանել: