Գլխավոր Վերլուծություն Հունվարի խոշոր հրդեհները

Հունվարի խոշոր հրդեհները

992
Տարածել

2018 թվականի հունվարին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 124 հրդեհ` 36 միլիոն դրամի նյութական վնասով: Վնասվածք է ստացել 1 մարդ:

Խոշոր հրդեհներից են`

  1. 5 հունվարի, քաղաք Երևան, Շիրակի 62/3, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 8 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  2. 9 հունվարի, Լոռու մարզ, գյուղ Քարինջ, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 7 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառարանի տեղակայման և շահագործման կանոնների խախտում:
  3. 13 հունվարի, Կոտայքի մարզ, գյուղ Նոր գյուղ, «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 3 100 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  4. 17 հունվարի, Տավուշի մարզ, գյուղ Գոշ, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 2 160 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառարանի տեղակայման և շահագործման կանոնների խախտում:
  5. 20 հունվարի, Արարատի մարզ, գյուղ Նորակերտ, խոտի դեզ: Նյութական վնասը՝ 4 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում:

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն