Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները բազմաթիվ կենդանիների են ազատել

Փրկարարները բազմաթիվ կենդանիների են ազատել

803
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն, Շենգավիթ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Սյունիքի, Կոտայքի փրկարարները:  Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Անցած շաբաթ շատ են եղել տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) կենդանիների մասին ահազանգերը: Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, թե «Նաիրիտ» գործարանի տարածքում 2 շուն ընկել են փոսը եւ չեն կարողանում դուրս գալ: Հրշեջ-փրկարարները «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող չշահագործվող ջրավազանից դուրս են բերել շներին: Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, թե շունն ընկել է Գետառ գետը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել գետից: Շիրակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գյումրիի Շիրակացու փողոցում շունն ընկել է փոսը, չի կարողանում դուրս գալ: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել փոսից: