Գլխավոր Կարևոր Շնորհակալագիր փրկարարներին

Շնորհակալագիր փրկարարներին

6132
Տարածել

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը շնորհակալագիր է հղել իրեն օգնած փրկարարներին: Ներկայացնում ենք դերասանուհու խոսքն ամբողջությամբ.

«Հունվարի լույս 28-ի գիշերը գազի արտահոսքի կասկածանքով ահազանգեցի 911: Տեր Աստված, ես պատկերացում չունեի, որ Հայաստանում կարող է նման բան լինել. չանցած 5 րոպե՝ փրկարար տղաները մեր տանն էին, իսկ մինչև նրանց գալը իմ հետ անընդհատ կապ էին պահպանում դիսպետչերները: Փրկարար տղաների ջոկատը՝ Վարդան Ադամյանի գլխավորությամբ, ուղղակի հիացրեց մեզ իր հոգատարությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, դաստիարակությամբ: Իմ ընտանիքի և իմ անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատի 4-րդ պահակախմբին, Ադամյան Վարդանին, իր հրաշալի ջոկատին, ապրե՛ք, հայ արծիվ տղեք»:

 

Դերասանուհի Արսինե Նավասարդյան