Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հարգանքի տուրք՝ հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Հարգանքի տուրք՝ հերոսների հիշատակին (լուսանկարներ)

791
Տարածել

Հունվարի 28-ին, Հայոց ազգային բանակի կազմավորման 26-ամյակի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում հերոսների հիշատակը հարգելու էին եկել Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը,Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության այլ անդամներ, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան զինվորականներ ու շարքային քաղաքացիներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, ովքեր նույնպես հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին: