Գլխավոր ՀՀ ԱԻՆ Տարվա ամփոփում․ Երևան քաղաքը համալրվել է նոր հրշեջ-հիդրանտներով

Տարվա ամփոփում․ Երևան քաղաքը համալրվել է նոր հրշեջ-հիդրանտներով

575
Տարածել

2017 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել  է 7578 արտակարգ դեպք, զոհվել  է 131, վիրավորվել 4256  մարդ: Երեւանի փրկարարները 104 մարդու կյանք են փրկել:

Արտակարգ դեպքերի մեծ մասը՝ 3411 դեպք, հրդեհներն են: Բացի մայրաքաղաքում հրդեհների դեմ պայքարից, Երեւանի փրկարարները մասնակցել են Խոսրովի անտառում, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի մատույցներում, Վրաստանի Բորժոմիի անտառներում հրդեհաշիջման աշխատանքներին, ինչի համար մի շարք փրկարարներ Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարգևատրվել են մեդալներով ու շնորհակալագրերով: Մայրաքաղաքում հրդեհաշիջման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար տեղադրվել է 54 հրշեջ-հիդրանտ։ Ներկայումս մայրաքաղաքի տարածքում գործում է 306 հրշեջ-հիդրանտ։ Այս տարի տեղադրվելու է ևս 61 նման հիդրանտ:

Երեւանի փրկարարներն անցկացրել են 1 հրամանատարաշտաբային, 8 շտաբային, 157 հատուկ տակտիկական, 4 ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն և 21 օբյեկտային վարժանք։ Երևան քաղաքում գործում է 120 մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմ, որոնցում ներգրավված է 927 երեխա: Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների աշխատողի օրերի կապակցությամբ մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպվել են դասախոսություններ։ Երեւանի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Բադալյանը կարևորում է հատկապես ուսումնավարժությունների շնորհիվ բնակչության իրազեկվածության բարձրացումը։ Այս տարի ևս նախատեսվում են մեծ թվով թեմատիկ միջոցառումներ՝ վարժանքներ, դասախոսություններ եւ այլն։

2017 թվականին ճշգրտվել է մոտ 600  կազմակերպության՝ արտակարգ իրավիճակներում գործելու պլաններն ու ժամանակացույցերը, հաստատվել է ուսումնական հաստատությունների կողմից կազմված «Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու» 226 պլան: «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» Երեւանի փրկարարական վարչությանն է հատկացրել հատուկ տեխնիկա և գույք-սարքավորումներ՝ 4 էլեկտրակայաններ, 20  շնչառական և 4 տուժածի հայտնաբերման սարքեր, 16 վրան և 5 լուսային աշտարակներ:

Կան նաեւ որոշակի խնդիրներ. քաղպաշտպանության կազմավորումների, մարդկային եւ տեխնիկական հագեցվածություն, պաշտպանական կառույցների մաշվածություն եւ այլն:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Մարզային ամփոփումները

 

Վայոց  ձոր

Արագածոտն

Սյունիք

Գեղարքունիք

Լոռի, Արարատ, Տավուշ

Կոտայք

Շիրակ

Արմավիր