Գլխավոր Նորություններ Տարվա ամփոփում․ Վայոց Ձորում ապահովված է զբոսաշրջային անվտանգությունը

Տարվա ամփոփում․ Վայոց Ձորում ապահովված է զբոսաշրջային անվտանգությունը

785
Տարածել

2017 թվականի  ընթացքում Վայոց Ձորի մարզում գրանցվել է 422 արտակարգ դեպք-պատահար  (2016թ.` 426), որի հետևանքով զոհվել է 8 (2016թ․՝ 9) , մարմնական վնասվածքներ ստացել 95 մարդ (2016թ․` 124):  Հրդեհաշիջման նպատակով կատարվել է 177 ելք (2016 թ՝ 150)։ Վերլուծությունները ցույց են տվել, որ հրդեհների մոտ 74 %-ն  առաջացել է բուսածածկ տարածքներում:

Ըստ պլան-ժամանակացույցի՝ կազմակերպվել են միջոցառումներ քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության թեմաներով։ ՔՊ միջազգային օրվա կապակցությամբ 35 հանրակրթական դպրոցում  անցկացվել են դասախոսություններ, իսկ  10-ում՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում պատսպարման իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ մարզի 6 բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատությունում իրականացվել են «Հրդեհի դեպքում հրդեհաշիջման և տարահանման միջոցառումների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 10-ում՝  «ՀՀ ԱԻ նախարարության գործունեությունը և հիմնական խնդիրները» թեմայով դասախոսություններ: Զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա», «Արմենիա» և «Արարատ» մոր և մանկան առողջարանների աշխատակիցները մասնակցել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում հանգստացողների պաշտպանության կազմակերպում» թեմայով օբյեկտային վարժանքների:

Առանցքային հիմնախնդիր է որակվել խաղաղ պայմաններից ռազմական դրության  փոխադրման ժամանակ քաղպաշտպանության իրականացումը։ Այդ նպատակով Եղեգնաձոր, Արենի, Խաչիկ և Գլաձոր համայնքներում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն,  ճշգրտվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի ճանապարհներով տարհանման երթուղիների վերաբերյալ տվյալները:

Վարչության մասնագետներն ուսումնասիրել են գարնանային հնարավոր վարարումների և սելավների ռիսկի գոտում գտնվող բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, մշակվել են առաջարկներ բնակչության գույքի պաշտպանության վերաբերյալ։ Ագարակաձոր, Քարագլուխ, Եղեգիս համայնքներում և Մ-2 Չիվա-Ռինդ մարզային նշանակության ավտոճանապարհի հարակից լանջերին նկատված սողանքային երևույթների,  ինչպես նաև քարաթափման տեղամասերի և քայքայվող լանջերի վերաբերյալ կազմվել է հաշվետվություն։ Վերանայվել են հրդեհապայթյունավտանգ օբյեկտների տվյալները։

Տարվա կարևոր նախաձեռնություններից է մարզային փրկարարական վարչությունում ուսումնական խմբի ստեղծումը․ հաստատված դասացուցակով յուրաքանչյուր ամիս անցկացվել են պարապմունքներ: Մարզային փրկարարական վարչությունը համալրվել է «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի»  տրամադրած փրկարարական գույք-սարքավորումներով՝ հրշեջ մոտոպոմպ, էլեկտրակայաններ, հիդրավլիկ փրկարարական գործիքներ, տուժածի հայտնաբերման սարք, լուսային աշտարակ, 1000 և 1500 լիտր ծավալով ջրի բաքեր, շնչառական ապարատներ, վրաններ:

Անի Անտոնյան

Հ.Գ.Այլ մարզերի ամփոփումներ

Արագածոտն

Սյունիք

Գեղարքունիք

Լոռի, Արարատ, Տավուշ

Կոտայք

Շիրակ

Արմավիր