Գլխավոր ՀՀ ՆԳՆ Տարվա ամփոփում Արագածոտնում. Աշտարակ-Վանաձոր միջպետական ավտոճանապարհին ստեղծվել է առաջնային օգնության կետ

Տարվա ամփոփում Արագածոտնում. Աշտարակ-Վանաձոր միջպետական ավտոճանապարհին ստեղծվել է առաջնային օգնության կետ

824
Տարածել

Տարվա ամփոփում Արագածոտնում. Աշտարակ-Վանաձոր միջպետական ավտոճանապարհին ստեղծվել է առաջնային օգնության կետ

 

Հունվարի 23-ին Արագածոտնում մարզային ստորաբաժանումները ամփոփեցին 2017 թվականի գործունեությունը: Ներկայացված վիճակագրության համաձայն՝ անցած տարի Արագածոտնի հրշեջ-փրկարարական ջոկատներն արձագանքել են 766 դեպք-պատահարների: Այս դեպքերի հետևանքով զոհվել է 12 մարդ՝ նախորդ տարվա 20-ի փոխարեն,  մարմնական վնասվածքներ է ստացել 90 մարդ՝ 26-ով պակաս քան 2016-ին: Գրանցված դեպքերից 378-ը տեխնածին բնույթի արտակարգ դեպքեր են՝ գերակշռող մասը՝  հրդեհներ խոտածածկ տարածքներում:

 

Հարյուրավոր ահազանգեր սպաասարկելուց բացի, տարածաշրջանները սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատները անցկացրել են շտաբային ուսումնավարժու­թյուններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Մարզի տարածաշրջանների օբյեկտներում և կազմակերպություններում կազմակերպել են հրշեջ մարտավարական վարժանքներ: Մարզի Բյուրական, Անտառուտ, Լուսագյուղ և Ձորագլուխ համայնքներում ստեղծված  հրշեջ կամավորական խմբերի հետ պարբերաբար անցկացվել են դասախոսություններ «Անտառային հրդեհների հրդեհաշիջում» թեմայով:

 

ՀՀ միջպետական մայրուղիներում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու, բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, 2016-ի տարեվերջից  Աշտարակ-Վանաձոր միջպետական ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրում ստեղծվել է առաջնային օգնության կետ: Ընթացքի մեջ է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության նոր վարչական շենքի շինարարությունը, մասնակի վերանորոգվել են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների վարչական շենքերը:

 

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մարզին է հատկացրել «ԿԱՄԱԶ» մակնիշի մեկ հրշեջ ավտոմեքենա, մեկ ամենագնաց-կվադրոցիկլ, հիդրավլիկ և մեխանիկական հատուկ գործիքներ, տարբեր չափերի վրաններ, գեներատորներ և այլ անհրաժեշտ գույք:

 

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանի խոսքով, որոշ ստորաբաժանումներ դեռևս գույք-սարքավորումների, տեխնիկական վերազինման կարիք ունեն: Նոր համալրումը կօգնի բարձրացնել առանձին տարածքներում հնարավոր հրդեհների հրդեհաշրջման արդյունավետությունը:

 

Մերի Սողոմոնյան

Հ.Գ. Այլ մարզերի ամփոփումները

Սյունիք

Գեղարքունիք

Լոռի, Արարատ, Տավուշ

Կոտայք

Շիրակ