Գլխավոր Ուսուցողական նյութեր Քաղցրահամ ջրերի ավազանների 70 տոկոսն անհետացել է

Քաղցրահամ ջրերի ավազանների 70 տոկոսն անհետացել է

370
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի (United Nations Environment Programme` UNEP) համաձայն, վերջին 40 տարում 81 տոկոսով նվազել են քաղցրահամ ջրերին հատուկ կենդանական եւ բուսական աշխարհի տեսակները: Ցամաքային եւ ծովային տեսակները կրճատվել են 40 տոկոսով:

Ըստ կազմակերպության, պատճառն այն է, որ սկսած 1990 թվականից Երկիր մոլորակի վրա անհետացել է քաղցրահամ ջրերի աղբյուրների եւ ավազանների 70 տոկոսը:

Եթե ժամանակին քաղցրահամ ջրերի պաշարները ողջ մոլորակի ջրային ավազանի 2 տոկոսն էին, ապա հիմա՝ 0,01 տոկոսը:

Նաև սրանով է պայմանավորված բնապահպանական արտակարգ իրավիճակների քանակական աճը: Վերջին 50 տարում բնապահպանական արտակարգ իրավիճակների քանակն աճել է 3 անգամ: Մարդկային կորուստները հաշվվում են հարյուրներով, նյութական վնասը՝ միլիարդներով:

Այս տարվա սկզբին Միավորված ազգերի կազմակերպության երկու գործակալություն՝ Շրջակա միջավայրի ծրագիրն (The United Nations Environment Programme` UNEP) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (World Health Organization` WHO) բնապահպանական արտակարգ իրավիճակների եւ դրանից ծնվող հիվանդությունների դեմ պայքարելու  համաձայնագիր ստորագրեցին: