Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻ փոխնախարարը կմասնակցի RIMES-ի աշխատանքային հանդիպմանը

ԱԻ փոխնախարարը կմասնակցի RIMES-ի աշխատանքային հանդիպմանը

403
Տարածել

Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի (RIMES) աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով հունվարի 24-ին հինգ օրով Թաիլանդի Թագավորություն կմեկնի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:

Աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգ ունենալու անհրաժեշտության մասին Աֆրիկայի եւ Ասիայի երկրները սկսեցին խոսել 2004 թվականին Հնդկական օվկիանոսում հզոր եւ ավերիչ ցունամիից հետո: RIMES-ը ստեղծվեց 2009 թվականի ապրիլի 30-ին, իսկ հուլիսի 1-ին Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտնապես ճանաչեց RIMES-ը միջազգային եւ միջկառավարական կառույց: Ցունամին, երկրաշարժը, բնական այլ երեւույթներ պետական սահմաններ չեն ճանաչում: RIMES-ի նպատակն է վաղ նախազգուշացման համակարգի միջոցով զարգացնել տարածաշրջանի աղետներին արձագանքելու կարողությունները: Կենտրոնակայանը Թաիլանդի Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտն է: Կազմակերպության անդամ են 32 պետություն. Լաոսը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Մոզամբիկը եւ այլն:

Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի հետ համագործակցում են նաեւ միջազգային տարբեր կառույցներ. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրեր, շրջակա միջավայրի ծրագիր եւ այլն:

Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային համակարգի աշխատանքային հանդիպման մասին առավել մանրամասն՝ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետւյանի վերադարձից հետո: