Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ապահովել են մեքենայի անխափան ընթացքը

Փրկարարներն ապահովել են մեքենայի անխափան ընթացքը

629
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 90 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Աջափնյակ, Ավան վարչական շրջանների եւ Լոռու ու Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Տարբեր տարածքներում արգելափակված տասսնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Կոմիտասի պողոտայի բակերից մեկում գազի հոտ է զգացվում: Փրկարարները պարզել են, որ գազի հոտն առաջացել է ավտոտնակում գազի բալոնների լիցքավորման հետևան­քով:

Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գորիս Մռավյան փողոցում կատաղած շունն անհանգստացնում է բնակիչներին: Հրշեջ-փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն մարզում ահազանգ է ստացվել, թե Գորիս-Շուռնուխ ճանապարհին ավտո­մե­քե­նան խափանվել է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են երթևեկելի գոտուց, իսկ վարորդին տե­ղա­փոխել են թիվ հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերելու:

Վայոց ձորի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գետափ-Մարտունի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան և ուղեկցել մինչև Վայք քաղաք, որտեղից մինչև Երևան-Մեղրի ավոտճանապարհի «Զանգեր» կոչվող հատված մեքենան ուղեկցել են հրշեջ-փրկարարական այլ ջոկատի փրկարարներ: Դրանից հետո ավտոմեքենան շարունակել է իր ընթացքը: