Գլխավոր ՀՀ ԱԻՆ Մեկ տարում փրկարարները 22 103 ելք են իրականացրել, փրկել 274 մարդու կյանք

Մեկ տարում փրկարարները 22 103 ելք են իրականացրել, փրկել 274 մարդու կյանք

617
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017 թվականին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2017 թվականին փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 22103 ելք՝ 1973-ով ավելի քան 2016 թվականին: 7410 ելքով փրկարարներն արձագանքել են հրդեհի վերաբերյալ կանչերի, 8424՝ կենցաղային կանչ, 5268՝ այլ դեպք, 1001՝ կեղծ ահազանգ:

2017 թվականին արտակարգ դեպքերից զոհվել է 355 մարդ, այդ թվում՝ 74 կին, 18 երեխա: 2016 թվականին զոհվել էր 354 մարդ, 2015-ին՝ 442: Վնասվածքներ է ստացել 10688 մարդ, այդ թվում՝ 3051 կին, 1759 երեխա: 2016 թվականին վնասվել էր 9232, 2015 թվականին` 9226 մարդ: 2017 թվականին փրկարարները 274 մարդու կյանք են փրկել՝ 46-ով ավելի քան 2016-ին:

Ինչպես և նախորդ տարիներին, հանրապետությունnւմ գրանցված արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 13761 կամ մոտ 94 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են: Զոհերի մեծ մասն էլ ճանապարհատրանսպորտային պատահարներից է՝ 279 մարդ:

Բացի նշված արտակարգ դեպքերից, 2017 թվականին Հայաստանում գրանցվել է նաեւ 148 փլուզում, 50 ուժեղ քամի, 49 երկրաշարժ, 36 ուժեղ կարկուտ, 27 քարաթափում, 23 պայթյուն, 16 ձնաբուք, 10 հեղեղում-վարարում, 4 սողանք, 3 տեղատարափ անձրեւ, 1 սելավ եւ այլն: