Գլխավոր Ուսուցողական նյութեր Երկրաշարժ՝ Հարավային Ամերիկայում

Երկրաշարժ՝ Հարավային Ամերիկայում

1086
Տարածել

Հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 14:18-ին  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է  7,1 մագնիտուդ ուժգնությամբ  երկրաշարժ Պերուի Հանրապետության ափամերձ Ակարի քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևմուտք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Ըստ Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի՝ նախնական տվյալներով կա 2 զոհ, 65 վիրավոր: Հանքում աշխատող 17 պերուացի մնացել է փլուզված հորում, կատարվում են որոնողակափրկարարական աշխատանքներ։

Երկրաշարժի այս շրջանը տեկտոնական գոտի է․ Ամերիկայի օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ նախորդ հազարամյակում 6,5 մագնիտուդից ավելի ուժգնությամբ 13 երկրաշարժ է այստեղ գրանցվել։ Միայն 2007-ին Այքա քաղաքի երկրաշարժը 500 մարդու կյանք է խլել։

Հունվարի 14-ից հետո Ցունամիների կանխարգելման կենտրոնը Պերուի և Չիլիի ափերին սպառնացող վիթխարի ալիքներ էր կանխատեսել, սակայն շուտով հերքել տեղեկությունը։ Երկրաշարժն առաջացրել էր սողանքներ, որոշ համայնքներում դադարեցվել էր  էներգամատակարարումը։ Ավիրվել է 170 տուն, հարյուրավոր մարդիկ մնացել են անօթևան։ Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկու խոսքով՝ գնահատվում է վնասի չափը՝ համապատասխան մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Ինքնաթիռները տուժածներին մատակարարում են վրաններ, ծածկոցներ և ուտելիք։ Չնայած քարուքանդ եղած ճանապարհներին՝ օդանավակայաններն ու նավահանգիստը շարունակում են իրենց առօրյա աշխատանքը։

Աղետի գոտում գիշերուզօր աշխատող պերուացի հրշեջ-փրկարարների և կամավորների հետ հարցազրույցը՝ շուտով։

 

Անի Անտոնյան