Գլխավոր Ուսուցողական նյութեր Ընդդեմ բնապահպանական արտակարգ իրավիճակների

Ընդդեմ բնապահպանական արտակարգ իրավիճակների

565
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության երկու գործակալություն՝ Շրջակա միջավայրի ծրագիրն (The United
Nations Environment Programme` UNEP)ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը
(World Health Organization` WHO) համաձայնագիր են ստորագրել բնապահպանական խնդիրների՝
բնապահպանական արտակարգ իրավիճակների եւ դրանից ծնվող հիվանդությունների դեմ պայքարելու մասին: Սա
ՄԱԿ-ի օղակների միջեւ կնքված ամենամեծ պայմանագիրն է վերջին 15 տարում:
Աշխարհում տարեկան 12,6 միլիոն մարդ է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Կողմերը
պարտավորվել են ուժեղացնել հսկողությունը քիմիական թափոնների նկատմամբ, մեծ ուշադրություն դարձնել ջրին
եւ սննդին: Պայմանագրի առանձին կետով սահմանված է համագործակցություն օդի աղտոտվածության դեմ
պայքարում: