Գլխավոր Միջոցառումներ Հաստատվել է վերապատրաստման դասընթացների տարեկան պլանը

Հաստատվել է վերապատրաստման դասընթացների տարեկան պլանը

404
Տարածել

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, այս տարի ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ 86 խմբի համար, որոնց կմասնակցի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների,  մասնավոր կառույցների 1855 ներկայացուցիչ: Սեմինարների եւ դասընթացների 25 տոկոսը արտագնա է:

Վիճակագրությունը վկայում է, որ միշտ էլ կազմակերպվում է տարեկան պլանով նախատեսվածից ավելի շատ դասընթաց: Օրինակ 2016-ի պլանով պետք է դասընթաց կազմակերպվեր 86 խմբի համար՝ 1830 մարդու մասնակցությամբ: Կազմակերպվեց 87 դասընթաց 1884 մարդու մասնակցությամբ: 2017-ի ծրագրով պետք է կազմակերպվեր 86 դասընթաց 1830 մարդու համար: Կազմակերպվեց 90 դասընթաց՝ 1941 մարդու մասնակցությամբ:

Դասընթացներում եւ սեմինարներում քննարկվում են աղետների ռիսկի կառավարմանը, նվազեցմանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ թեմաներ. արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացում, անվտանգության մշակույթի ձևավորում, կապի և ազդարարման համակարգերի ձևավորում, գործունեության կայունության ապահովում ռազմական դրության և արտակարգ իրավիճակների դեպքում եւ այլն: