Գլխավոր ՀՀ ԱԻՆ Նոյեմբերի արտակարգ դեպքերը

Նոյեմբերի արտակարգ դեպքերը

280
Տարածել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

 

Փրկարար ծառայության ստորաբաժանումները նոյեմբեր ամսին իրականացրել են 1195 ելք՝ 249-ով կամ 17,2 տոկոսով պակաս քան 2016-ի նոյեմբերին:

375 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 577՝ կենցաղային կանչ, 80՝ կեղծ ահազանգ, 163՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 23 մարդ (այդ թվում՝ 6 կին), տուժել` 860 մարդ (այդ թվում՝ 273 կին, 124 երեխա): Փրկարարները 19 մարդու կյանք են փրկել (2016 թվականի նոյեմբերին՝ 16 կյանք): 2016 թվականի նոյեմբերի համեմատ զոհերի քանակը նվազել է 5-ով, տուժածներինը աճել 152-ով:

 

Հրդեհ

 

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի առաջացման վերաբերյալ 312 ահազանգ (2016 թվականի նոյեմբերին՝ 405 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 187 դեպքում (2016 թվականի նոյհեմբերին՝ 316 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակը նվազել է 4-ով: 62 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ, 58-ում՝ հրդեհի բռնկման սպառ­նա­­­լիք և ծխապատ գո­տի­­, իսկ 5-ում՝ հսկողությամբ իրականացվող այ­րումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել 911: Հրդեհներից տուժել է 4 մարդ (2016 թվականի նոյեմբերին` 1 զոհ, 8 տուժած), նյութական վնասը՝ մոտ 65 միլիոն դրամ՝մոտ 15 միլիոն դրամով պակաս քան 2016-ի նոյեմբերին:

Հրդեհների մեծ մասը՝ 66 դեպք, գրանցվել է բնակելի շենքերում, շինություններում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 29, տրանսպորտային միջոց՝ 21, բուսածածկ տարածքներ՝ 18, կրպակ-տնակ-ավտոտնակ՝ 11 եւ այլն:

Երեւանում գրանցվել է 91 հրդեհ, մարզերում՝ 96, որից 54-ը՝ գյուղերում: Ամենաշատ հրդեհներ գրանցվել են Կոտայքում եւ Լոռիում՝ 17-ական, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 4: Քաղաքներից ամենաշատ հրդեհ գրանցվել է Լոռու քաղաքներում՝ 11, ամենաքիչը Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի քաղաքներում՝ 2-ական: Գյուղերից ամենաշատ հրդեհներ են գրանցվել Գեղարքունիքի գյուղերում՝ 10, ամենաքիչը Վայոց ձորի՝ 2:

 

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՊՏ

 

2017 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է 333 ՃՏՊ՝ 38-ով ավելի քան 2016-ի նոքյեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 22, տուժեց 423 մարդ: 2016 թվականի նոյեմբերի համեմատ զոհերի քանակն աճել է 5-ով, տուժածներինը՝ 52-ով:

ՃՏՊ-ների կեսը՝ 164 դեպք, բախում­ներն են: 107 դեպք՝ վրաերթ, 27 դեպ­­ք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 35 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

 

Թունավորումներ

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­­վել է 387 թունավորում, զոհվել է մեկ, տուժել 426 մարդ: 2016 թվականի նոյեմբերի համեմատ թունավորումների և դրանցից տուժածների քանակներն աճել են, զոհերի քանակը՝ նվազել: Թունավորումների հիմնական պատճառներն են. 123 դեպք՝ ալ­կոհոլ, 114 դեպք` դե­ղո­րայքից, 62 դեպք` քիմիական նյութեր, 20 դեպք` սննդամթերք, 24 դեպք` շմոլ գազ եւ այլն:

Ամենաշատ թունավորումներ գրանցվել են մայրաքաղաքում՝ 312: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Արմավիրում եւ Կոտայքում՝ 17-ական, ամենաքիչը՝ Սյունիքում՝ մեկ: 2017 թվականի նոյեմբերին Վայոց ձորում թունավորում չի եղել:

 

Այլ դեպքեր

2017 թվականի նոյեմբերին գրանցվել է 3 փլուզում, 2 պայթյուն, 1 հեղեղում, 2 քարաթափում, 1 փլվածք, 2 մերկասառույց, 1 անասնահամաճարակ եւ այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ