Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Այրվածքներ. շոկի կանխում

Այրվածքներ. շոկի կանխում

1483
Տարածել

Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան հեղուկներ՝ քաղցր թեյ, սուրճ կամ հիմնային հանքային ջրեր:  Պառկեցրեք տուժածին՝ հնարավորության դեպքում բարձրացնելով այրված մասը սրտի մակարդակից վեր: Եթե տուժածի շնչառությունը դժվարացած է, ապա օգնեք նրան ընդունել կիսանստած դիրք: Օգնեք պահպանել մարմնի ջերմությունը՝ ծածկելով նրան սավանով կամ որևէ թեթև ծածկոցով:

Եթե տուժածին հնարավոր չէ արագ տեղափոխել հիվանդանոց, ապա պատրաստեք հետևյալ լուծույթը՝ մեկ լիտր ջրում լուծեք 3-4 թեյի գդալ շաքար և կես թեյի գդալ աղ, ժամը մեկ տվեք տուժածին առնվազն երկու բաժակ այդ լուծույթից: Չի թույլատրվում տալ տուժածին կես լիտրից ավելի սովորական ջուր: Հեղուկ տալն արգելվում է, եթե տուժածն անգիտակից վիճակում է: Շոկի դեպքում չի կարելի սահմանափակվել միայն առաջին օգնության ցուցաբերմամբ: Տուժածի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է մասնագիտական բժշկական օգնություն: Ուստի վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և և դրանք փոխանցեք դեպքի վայր՝ արագ արձագանքման ծառայությունների ներկայացուցիչներին: