Գլխավոր Նորություններ ԱՐԵՎԱԴԱՐՁ

ԱՐԵՎԱԴԱՐՁ

703
Տարածել

Դեկտեմբերի 21-ի գիշերը՝ լույս 22-ին, Երևանի ժամանակով 1:30-ին, տեղի է ունեցել ձմեռային արևադարձ՝ այն պահը, երբ Հյուսիսային կիսագնդում Երկրի առանցքի պտտման թեքությունը Արևի ուղղությամբ ամենամեծ նշանակությունն է ձեռք բերում:

Ձմեռային արևադարձի ժամանակ, երբ Հյուսիսային կիսագնդում նկատվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, Արևը հակառակ ուղղություն է վերցնում: Սկսվում է մի շրջան, որի ընթացքում Երկրի Հյուսիսային կիսագնդում աստիճանաբար ավելանում է ցերեկվա տևողությունը՝ օրը մոտ 1 րոպեով:

Արևադարձից հետո առաջին օրերին արևը նույնիսկ փոքր-ինչ ուշ է ծագում: