Գլխավոր Միջոցառումներ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

478
Տարածել

Օրերս տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում և Վրաստանում հանքարդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի երկրահանքաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Խոնդկարյանը և մագիստրոսի կրթական ծրագրով 2-րդ կուրսի ուսանող Լիլիթ Սահակյանը:

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանում և Վրաստանում արդյունաբերական ձեռնարկությունների և ոլորտի իրավասու մարմինների ազգային կարողությունների զարգացմանը՝ բարելավելու համար արտադրական վթարների, այդ թվում՝ անդրսահմանային ազդեցությամբ վթարների դեպքում, աղետների կառավարման գործընթացներն ու արդյունաբերական ձեռնարկությունների պատրաստվածության մակարդակը՝ որպես թիրախային օբյեկտներ ընտրելով պոչամբարները:

Հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայի շրջակա միջավայրի գործակալության, «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ-ի, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: