Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նոյեմբերի խոշոր հրդեհները

Նոյեմբերի խոշոր հրդեհները

594
Տարածել

2017 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 101 հրդեհ` 66  միլիոն դրամի նյութական վնասով, վնասվածք է ստացել 5 մարդ:                                       

Խոշոր հրդեհներից են`

  1. 1 նոյեմբերի, Կոտայքի մարզ, գյուղ Արամուս, 1-ին փողոց, թիվ 12, 14, 16 տներ: Նյութական վնասը՝ 2 650 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառարանի տեղակայման կանոնների խախտում:
  2. 5 նոյեմբերի, Գեղարքունիքի մարզ, գյուղ Վազաշեն, 28 փողոց, թիվ 10 տուն: Նյութական վնասը՝ 1 682 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ երեխայի խաղը կրակի հետ:
  3. 12 նոյեմբերի, Սյունիքի մարզ, Քաջարան-Կապան ավտոմայրուղի, «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 1 300 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` վառելիքի արտահոսք:
  4. 14 նոյեմբեր, Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Բաղրամյան փողոց, թիվ 25 տուն: Նյութական վնասը՝ 2 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  5. 19 նոյեմբերի, Տավուշի մարզ, գյուղ Աչաջուր, խոտի դեզ: Նյութական վնասը՝ 1 600 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն