Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

325
Տարածել

ՀՀ ԱԻՆ-ում մշակվում է հնարավոր խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման պլան: Այդ նպատակով ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստաթղթի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության 2017 թ. մարտի 23-ի նիստի թիվ 12 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրում:

Միգրացիոն հոսքերի կառավարումն իրականացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը, նշվել է օրերս նախարարությունում կայացած քննարկմանը, որին մասնակցում էին ՀՀ կառավարման տարբեր պետական մարմինների պատասխանատու ներկայացուցիչներ:

Պլանի մշակմամբ և ներդրմամբ կանոնակարգվելու են՝

— ՀՀ տարբեր գերատեսչությունների գործառույթները սահմանային անցակետերում,

— միգրացիոն հոսքի կառավարմանն ուղղված գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով առկա օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերը,

— սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը,

— մարզի ղեկավար կազմի (համայնքի) գործառույթները միգրացիոն հոսքի ՀՀ տարածք ներթափանցելու դեպքում:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ներգրավելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին՝ այս տարվա օգոստոսին Գոգավանի սահմանային անցակետում անցկացրել է «Խոշոր աղետի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով վարժանք:

Աղբյուր՝ mes.am