Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

444
Տարածել

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅՏԱՏՈՒ` ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի մայիսի 6-ի  N487-Ն հրամանի  հավելված N 1

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից տրվում է հայտարարություն «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության (նշանակման) համար:

Մրցույթը կանցկացվի 2018 թվականի փետրվարի 8-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում` Նախարարության խորհրդակցության սենյակում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` Կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնումների մասին», «Հարկերի մասին» «Բյուջետային համակարգի մասին» «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2017 թվականի դեկտեմբերի

29-ը նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (անհրաժեշտ է նշել ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման հավելված N 1-ի 8-րդ կետում նշված պայմանները),

2) մեկ լուսանկար՝ 3×4 չափի,

3) քաղվածք աշխատանքային գրքույկից,

4) ինքնակենսագրություն,

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` +374 12 317865,   +374 12 317830:

Հասցե` ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Վեբ կայք` http://www.mes.am