Գլխավոր Նորություններ Աշխարհում 17 մլն երեխա աղտոտ օդ է շնչում

Աշխարհում 17 մլն երեխա աղտոտ օդ է շնչում

476
Տարածել

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ UNICEF, հրապարակել է «Վտանգ օդում. ինչպես է օդի աղտոտվածությունն ազդում փոքր երեխաների մտավոր զարգացման վրա» զեկույցը: Ըստ փաստաթղթի, աշխարհում 17 միլիոն մինչև մեկ տարեկան երեխա շնչում է օդ, որի աղտոտվածությունը վեց անգամ գերազանցում է միջազգային ընդունված չափանիշը: Այս 17-ից 12 մլնն ապրում է Հվ. Աֆրիկայում:

Զեկույցի հեղինակները նշում  են, որ օդի աղտոտվածությունը ոչ միայն բնապահպանական արտակարգ իրավիճակներ է ծնում, այլև դառնում է երեխաների տարատեսակ հիվանդությունների պատճառ` նյարդային, ուռուցքային և այլն:

Հաստատվել է աղտոտված օդ շնչելու և մտավոր զարգացման կապը: Անգամ եթե հղի կինն է աղտոտ օդ շնչում, նրա ապագա բալիկի մտավոր մակարդակը չորս անգամ ցածր է լինում հասակակիցների մտավոր մակարդակից:

Զեկույցի համաձայն՝ աղտոտ օդային միջավայրում ապրող երեխաներ ամենաշատը Հարավային Աֆրիկայում են՝ 1 մլն երեխայից միջինը՝ 33,1 երեխա: Ամենաքիչը՝ Հս. Ամերիկայում՝ մեկ մլնից՝  3,3 երեխա: Հայաստանը զեկույցի Արևելյան Եվրոպա-ԱՊՀ բաժնում է: Այս տարածաշրջաներում 1 մլն երեխայից 6,1 երեխա ապրում է աղտոտված օդով բնակավայրերում: