Գլխավոր Ուսուցողական նյութեր ԿՅԱՆՔԸ ՓՈԽՎԵԼՈՒ Է

ԿՅԱՆՔԸ ՓՈԽՎԵԼՈՒ Է

329
Տարածել

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 7-ին ծաղիկներ է խոնարհել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Գյումրեցիները վարչապետին հարցրել են, թե ե՞րբ է լուծվելու տնակների հարցը: Վարչապետը պատասխանել է. «Ունենք համալիր ծրագիր, տնակների վերաբերյալ ժամկետներ չեմ կարող ասել, բայց միանշանակ Գյումրիում կյանքի որակը փոխվելու է»:

«Ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, և իրականում փոխվելու է։ Այն խնդիրները, որ այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են։ Ուղղակի պետք է դրան լավատեսությամբ նայել և աշխատել»,- ասել է Կարեն Կարապետյանը։