Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Այրվածք սառեցում

Այրվածք սառեցում

1084
Տարածել

Այրվածք առաջացնող գործոնի հեռացումից հետո անգամ փափուկ հյուսվածքները շարունակում են ենթարկվել ջերմային վնասման՝ առաջացնելով լրացուցիչ վնասվածքներ: Հետևաբար, անհրաժեշտ է սառեցնել այրված մակերեսը: Դրա համար կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած հարմար միջոց՝ դույլ, ցնցուղ: Չպետք է օգտագործել սառույց կամ սառցաջուր: Դեմքին կամ մարմնի այն մասերին, որոնք հնարավոր չէ սառեցնել հոսող ջրով, տեղադրեք սառը, թաց սրբիչ կամ սավան: Եթե թրջոցը տաքանում է մարմնի ջերմաստիճանից, ապա ժամանակ առ ժամանակ փոխեք թրջոցները:

Այրվածքի մակերեսը պետք է սառեցնել առնվազն 15-20 րոպե: Եթե այրված մասը ջրից հանելիս տուժածը շարունակում է ցավ զգալ, կամ այրված մակերեսը դեռ տաք է, ապա շարունակեք սառեցումը: Եթե այրվածքը տարածուն է, պետք չէ երկար ժամանակ պահել այն ջրի տակ՝ մարմնի գերսառեցումից խուսափելու համար: Չի կարելի սառեցնել խոր թափանցող և էլեկտրական այրվածքները:

Այրվածի դեպքում

  • Մի պոկեք մարմնին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասվի, այլ մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք հագուստի ազատ մասերը:
  • Մի օգտագործեք կարագ, յուղ կամ այլ նման միջոցներ:
  • Մի բացեք կամ վնասեք բշտերը:
  • Մի դիպեք այրված մակերեսին:
  • Մի շնչեք այրվածքի վրա:
  • Մի սառեցրեք ջրով՝ խոր թափանցող կամ էլեկտրական այրվածքները:
  • Մի դիպեք էլեկտրահարված տուժածին հոսանքն անջատելուց առաջ:
Տարածել
Նախորդ հոդվածՏԱՐԵԼԻՑ
Հաջորդ հոդվածԱՊՐԵԼՈՒ ՏԵՂԵՐ