Գլխավոր ՀՀ ՆԳՆ Աղետներին դիմակայելու պատրաստվածությամբ

Աղետներին դիմակայելու պատրաստվածությամբ

577
Տարածել

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է մեր երկրում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» նախատեսված քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարմանը վերաբերող համագործակցային հարցեր:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ սկսելու Եվրամիության բնակչության պաշտպանության և աղետների ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման մեխանիզմների լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել Եվրամիության փորձագետների աջակցությամբ իրականացնել ՀՀ ԱԻ նախարարության՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների նախնական ուսումնասիրություն: Անդրադառնալով համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդրին՝ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հարկավոր է ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչը համայնքների բյուջեի ձևավորման գործընթացում ներառելու ԵՄ փորձը:

Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով:

Տարածել
Նախորդ հոդվածՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաջորդ հոդվածՏԱՐԵԼԻՑ