Գլխավոր Նորություններ 50 տարի առաջ

50 տարի առաջ

468
Տարածել

1967-ի նոյեմբերի 29-ին

Ծիծեռնակաբերդի բարձունքին հանդիսավոր արարողությամբ բացվեց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը, որն արդարացիորեն համարվում է գլխավորն ու ամենատպավորիչը բազմաթիվ համանման հուշարձանների շարքում: Հուշահամալիրը կառուցվեց 100 մետրանոց հուշապատով, հավերժության տաճար-դամբարանով, դեպի երկինք խոյացող հուշասյուներով:

Հուշապատը պիտի ունենար Ռավելի «Բոլերոյի» երաժշտության մոտիվների՝ մանկան պատկերի վրա խարսխված մոր քանդակ: Պատի երկարությամբ քանդակը պիտի կրկնվեր 111 անգամ: Քանդակում մայրը չկա՝ ուրվապատկերն է, երեխան ամբողջական՝ ապրող ժողովրդի խորհրդանիշ: Երկրաչափության մեջ 111-ը անվերջության, անընդմեջության խորհրդանիշ է: Չունի ոչ սկիզբ, ոչ՝ վերջ: Այսօր պատը կա՝ 111 անգամ կրկնվող քանդակը դեռ սպասում է վարպետի արարմանը:

Առաջին անգամ Խորհրդային Հայաստանում երկարատև լռությունից հետո պետականորեն ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոգեկոչվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցին:

1964-ին հուշահամալիրն ուներ «Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված կոթող» անվանումը, ինչը դյուրացրեց կառուցման համար Մոսկվայից տրվող թույլտվությունը: 1965-ի մարտի 16-ի ՀԽՍՀ նախարարների խորհրդի կարգադրության մեջ հուշարձանը կոչվում է «1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող»: