Գլխավոր Նորություններ 4 ՍԵՅՍՄԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

4 ՍԵՅՍՄԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

358
Տարածել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 23-29-ը գրանցված երկրաշարժերից 26-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ը գտնվում են Հայաստանի, 2-ն էլ՝ Արցախի տարածքներում (նոյեմբերի 23-ին և 28-ին, ժամը 07:13-ին և 20:57-ին, M=1.4 և M=1.8, Աշոցք գյուղից  համապատասխանաբար՝ 8 կմ դեպի հարավ-արևելք և 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք, նոյեմբերի 24-ին և 27-ին, ժամը 06:40-ին և 07:27-ին, M=2.2 և 2.3, Մարտակերտ քաղաքից, համապատասխանաբար` 11 կմ և 8 կմ դեպի հյուսիս-արևելք, նոյեմբերի 25-ին, ժամը 00:39-ին, M=1.0, Երևան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք, նոյեմբերի 28-ին, ժամը 02:19-ին, M=1.3, Սպիտակ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք):

Ըստ ՍՊԾ գործակալության, տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ:

Նոյեմբերի 24-25-ը 3 բալ ուժգնությամբ (2.4, 2.5 և 2.6 մագնիտուդ) երեք երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևելք: Այդ օրերին 3 և 4 բալ ուժգնությամբ (2.4 և 2.9 մագնիտուդ) ևս երկու երկրաշարժ գրանցվել է Ադրբեջանում, Բարդա քաղաքից համապատասխանաբար՝ 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 18 կմ դեպի արևմուտք:

Նոյեմբերի 24-ին Իրանի Խոյ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը 3 բալ էր (2.5 մագնիտուդ), որին նոյեմբերի 28-ին հետևել է 3-4 բալ ուժգնությամբ (2.8 մագնիտուդ) հաջորդ ցնցումը:

Նոյեմբերի 25-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաստ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցվել է 5 բալ ուժգնությամբ (3.8 մագնիտուդ) ստորգետնյա ցնցում:

Նոյեմբերի 26-28-ը 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Ադրբեջան (Նախիջևան)-Իրան սահմանային գոտում՝ Շարուր քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևելք (2.4 մագնիտուդ), Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևելք (2.3 մագնիտուդ) և Ադրբեջանում՝ Աղջաբեդ քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևմուտք (2.5 մագնիտուդ):

Տարածաշրջանից դուրս 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նոյեմբերի 27-ին Պապուա Նոր Գվինեայում՝ Տարոն քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևելք: Զոհեր և ավերածություններ չկան: