Գլխավոր Նորություններ Նոր համալրում

Նոր համալրում

413
Տարածել

Հերթական գույքային համալրումն է ստացել «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը»: «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական 2 մեքենա, 161 փրկարարական վրան: «Կամազ» մեքենաները կարող են լիցքավորվել մինչև 9 տոննա ջրով, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են մասնավորապես օդանավակայաններում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների համար: Իսկ վրաններից 110-ը կարող են տեղավորել մինչև 10, 51-ը` մինչև 30 մարդ:

Ինչպես նախկինում ստացված գույքը, այս խմբաքանակը նույնպես կտրամադրվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» բացվել է 2016-ի մարտի 18-ին` ի կատարումն հայ-ռուսական միջկառավարական «Արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի: Փաստաթղթի համաձայն, միայն 2017-ին Ռուսաստանը կենտրոնին է տրամադրելու 16 մլն դոլարի գույք:

Բացի գույքային օժանդակությունից, կենտրոնը ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ Հայաստանի տարածքի ռիսկերի գնահատում է իրականացնելու:

Տարածել
Նախորդ հոդվածՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաջորդ հոդվածՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ