Գլխավոր Նորություններ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

348
Տարածել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017-ի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

 

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հոկտեմբեր ամսին իրականացրել են 1507 ելք՝ 32-ով ավելի, քան 2016-ի հոկտեմբերին: 565 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 633՝ կենցաղային կանչ, 95՝ կեղծ ահազանգ, 214՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 29 (այդ թվում՝ 7 կին, 2 երեխա), տուժել` 940 մարդ (այդ թվում՝ 268 կին և 133 երեխա): Փրկարարները 19 մարդու կյանք են փրկել (2016 թվականի հոկտեմբերին՝ 23):

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի առաջացման վերաբերյալ 468 ահազանգ (2016 թվականի հոկտեմբերին՝ 409 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 302 դեպքում (2016 թվականի հոկտեմբերին՝ 306 դեպք):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակը նվազել է 4-ով: 81 դեպքում կեղծ ահազանգ է գրանցվել, 10 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել և զանգահարել 911:

Հրդեհներից զոհվել է 1, տուժել՝ 4 մարդ (2016 թվականի հոկտեմբերին՝ 7 զոհ, 2 տուժած): Նյութական վնասը՝ 66,57 մլն դրամ՝ 2,7 մլն-ով պակաս, քան 2016-ի հոկտեմբերին:

Հրդեհների մեծ մասը բուսածածկ տարածքներում է գրանցվել՝ 80: Բացի սրանից՝ կրակի բաժին են դարձել աղբ՝ 44, առանձնատուն՝ 43, բնակելի շենք՝ 41, կրպակ, տրանսպորտային միջոց՝ 33, տնակ, ավտոտնակ՝ 21, պահեստավորված անասնակեր՝ 4 և այլն:

Երևանում գրանցվել է 121 հրդեհ, այլ քաղաքներում՝ 177, գյուղերում՝ 104: Ամենաշատ հրդեհներ գրանցվել են Կոտայքի քաղաքներում՝ 16, ամենաքիչը՝ Վայոց ձորի՝ 3: Գյուղերից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Գեղարքունիքի գյուղերում՝ 16, ամենաքիչը՝ Շիրակի և Արմավիրի՝ 5-ական:

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

Գրանցվել է 403 ՃՏՊ՝ 80-ով ավելի, քան 2016-ի հոկտեմբերին: Զոհվել է 22, տուժել 561 մարդ: 2016 թվականի հոկտեմբերի համեմատ զոհերի քանակը նվազել է 7-ով, տուժածներինը աճել 145-ով:

ՃՏՊ-ների գրեթե կեսը՝ 198 դեպք, բախումներն են: 117 դեպք՝ վրաերթ, 46 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 42 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Ուժեղ քամի

2017 թվականի հոկտեմբերին գրանցվել է 13 ուժեղ քամի (4 դեպք՝ Գեղարքունիքի, 2-ական դեպք՝ Լոռու, Կոտայքի, Տավուշի, 1-ական դեպք՝ Արագածոտնի, Արմավիրի մարզերում և մայրաքաղաքում): Վնասվել է 32 շինություն, 31 ծառ, 6 էլեկտրական սյուն, 4 տրանսպորտային միջոց:

Փլուզում

2017 թվականի հոկտեմբեր ամսին հանրապետությունում գրանցվել է 11 փլուզում՝ 7-ով ավելի, քան 2016-ի հոկտեմբերին: 3-ական դեպք գրանցվել է մայրաքաղաքում և Գեղարքունիքի մարզում, 2 դեպք՝ Տավուշի, 1-ական դեպք՝ Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերում:

Փլուզումներից 9-ը տեղի են ունեցել բնակելի շենքերում, շինություններում, 1-ական դեպք՝ արտադրական օբյեկտում և այլ վայրերում:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 333 թունավորում, զոհվել է 4, տուժել՝ 374 մարդ:

2016 թվականի հոկտեմբերի համեմատ թունավորումների քանակն աճել է 29-ով, տուժածների քանակը՝ 41-ով, զոհերի քանակը չի փոխվել: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 116, քիմիական նյութեր՝ 65, դեղորայք՝ 40, սննդամթերք՝ 27, շմոլ գազ՝ 24, կարիճի և սարդի խայթոց՝ 16, մեղվի խայթոց՝ 16, օձի խայթոց՝ 3 և այլն:

Թունավորումների մեծ մասը՝ 239 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ թունավորումներ գրանցվել են Արմավիրում՝ 29, ամենաքիչը՝ Սյունիքում՝ 3: Վայոց ձորում, Տավուշում թունավորում չի եղել:

 

 

Այլ դեպքեր

2017 թվականի հոկտեմբերին գրանցվել է 2 քարաթափում, 1 փլվածք, 1 մերկասառույց, 1 անասնահամաճարակ և այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ