Գլխավոր Նորություններ ՀԱՆՈՒՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ

ՀԱՆՈՒՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ

354
Տարածել

Երկրի սահմաններից դուրս փրկարարական աշխատանքներում ՀՀ փրկարար ուժերը կներգրավվեն ոչ թե կառավարության, այլ վարչապետի որոշմամբ: Աժ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Ըստ «Արմենպրես»-ի՝ հիմնական զեկուցող, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ դրա շնորհիվ կապահովվի արձագանքման օպերատիվությունը: Ըստ Արա Նազարյանի՝ նախագծի ընդունումը բխում է նաև որոնողափրկարարական չափանիշներից, քանի որ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կազմակերպումը կնվազեցնի կորուստները: