Գլխավոր Նորություններ ՆԵՏՎԱԾ ՔԱՐԸ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌ

ՆԵՏՎԱԾ ՔԱՐԸ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌ

400
Տարածել

Նոյեմբերի 19-ին Արցախում՝ Հադրութի շրջանի հանդամասերից մեկում, անասուններն արածեցնելու տարած 23-ամյա Հարություն Ավագյանն ականի պայթյունից մարմնի տարբեր հատվածներում բեկորային վնասվածքներ է ստացել: Հադրութի բժշկական կենտրոն տեղափոխված նախրապանի վիճակը բավարար է գնահատվել, նա հիվանդանոցից դուրս է գրվել, ժամանակ առ ժամանակ հիվանդանոցում վիրակապերն է փոխելու գնում: Ինչպես պարզվեց, երիտասարդ նախրապանը Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի բնակիչ է:  Սովորաբար այս համայնքի բնակիչներն անասուններն արածեցնում են Հադրութի հանդամասերում: «Այդ տարածքներն ամայի են, մեր գյուղի անասուններն այդ կողմերում են պահում: Անասնապահը քարը վերցրել է և շպրտել 30 մ հեռու գտնվող անասունների վրա, որոնք այլ ուղղությամբ էին գնում: Տղան փորձել է փոխել նրանց ուղղությունը՝ ջրի կողմը տանելու նպատակով, սակայն նետված քարն ընկել է հնուց մնացած ականի վրա, որն էլ պայթել է և բեկորներով վնասվածքներ հասցրել նրան: Բարեբախտաբար, վնասվածքները լուրջ չեն»,- մեզ հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը և հավելեց, որ նման դեպքեր եղել են նաև 1990-ականներին:

Մ.Ս.