Գլխավոր Նորություններ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

443
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի

23-ին և 24-ին Մոսկվայում կանցկացվի քաղաքացիական պաշտպանության ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների երկրորդ միջազգային սեմինարը, որին կմասնակցի նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադևոսյանը:

Երկու օրում կներկայացվի ավելի քան 10 զեկույց. «Բազմատարբերակ ծրագրեր բնակչության և տարածքների պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտում», «Բնակչության պաշտպանության ոլորտի շարժունակ խմբերի համար դասընթացավարներին ներկայացվող ընդհանուր պահանջներ», «Բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտի շարժունակ խմբերի նյութատեխնիկական ապահովման հարցեր», «Լեռնափրկարարների պատրաստման միասնական չափանիշներ», «Կադրերի վերապատրաստման միասնական չափանիշներ» և այլն:

Միջազգային սեմինարի մասին առավել մանրամասն` մեր թերթի հաջորդ համարում:

 

Ա.Զ.