Գլխավոր Նորություններ ՀԱՋՈՂԱԿ ԼԵՌՆԱԳՆԱՑԸ

ՀԱՋՈՂԱԿ ԼԵՌՆԱԳՆԱՑԸ

498
Տարածել

Ավստրիացի փրկարարները հայտնաբերել են գերմանացի լեռնագնացին, որը հինգ օր շարունակ անցկացրել է Ալպյան լեռների մոտ 30 մ խորության սառցե ճեղքվածքում։

The Local անգլալեզու լրատվական կայքի փոխանցմամբ՝ Դույսբուրգի 45-ամյա բնակիչը նոյեմբերի 4-ին ճամփորդության էր դուրս եկել Դախշտայն լեռան լանջերով, սակայն շուտով դադարել էր հաղորդագրություն ուղարկել հարազատներին։

Ոստիկանության որոնումներն արդյունք չէին տվել։ Միայն չորս օր անց տեղական փրկարար ծառայության հեռախոսահամարին գրանցվել էին կարճ զանգեր, որոնք օգնել էին որոնողական աշխատանքները շարունակել կոնկրետ վայրում։ Հաջողվել էր կապ հաստատել լեռնագնացի հետ, վերջինս հաղորդել էր իր կոորդինատները։

Պարզվել էր, որ մոտ 2000 մ բարձրության վրա ձնահյուսի պատճառով լեռնագնացը չի նկատել ճեղքվածքը, ընկել է և վնասել ուսն ու արմունկը։ Բարեբախտաբար պայուսակում գտնվել էին հեռախոսի հավելյալ մարտկոցներ, որոնք էլ փրկեցին նրա կյանքը։ Տուժածն ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց՝ կոտրվածքներով և գերսառած վիճակում։ Արկածախնդիր լեռնագնացն այժմ ապաքինվում է։

 

Պատրաստեց՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆ