Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

543
Տարածել
  1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության սկզբնական սպայական պաշտոններում նշանակելու համար մրցույթի անցկացման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցույթի անցկացման չափորոշիչներն ու հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N712 հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) փրկարար ծառայությունում (այսուհետ` ՓԾ) իրականացվելու է մրցույթ` հետևյալ սկզբնական սպայական պաշտոնների համար`

1) ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության ինքնավար կառավարման համակարգերի բաժնի հրահանգիչ (ինքնավար կառավարման համակարգերի կամ կապի մասնագետ),

2) ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (վարչության) «911» ծառայության հրահանգիչ (911 դիսպետչեր) (մրցույթին մասնակցելու դիմումներ ընդունվելու են միայն ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության ՃԿԱԿ-ում, «911» ծառայությունում, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներից),

3) ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետ,

4) ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության Ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Ա» խմբի պետ (առաջնությունը տրվելու է սակրավորի մասնագիտությամբ կամ սակրավորի վերապատրաստումներ անցած անձանց),

5) ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության N8 հրշեջ-փրկարարական ջոկատի  խմբի պետ,

6) ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի  խմբի պետ,

7) ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի  խմբի պետ,

8) ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ (մրցույթին մասնակցելու դիմումներ ընդունվելու են միայն փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներից),

9) ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ,

10) ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ,

11) ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ:

  1. Մրցույթի մասնակիցները պետք է բավարարեն «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 25-րդ, 29-րդ և 32-րդ հոդվածների պահանջներին:
  2. Դիմումը ՀՀ ԱԻՆ աշխատակազմի քարտուղարություն դիմորդները  կարող են ներկայացնել մինչև դիմումների ընդունման վերջնաժամկետը` 2017 թվականի դեկտեմբերի 1-ի ժամը 16:00-ն: Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը ներկայացնում են վերադասության կարգով կամ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի հանձնարարականի համաձայն:
  3. Դիմորդները դիմումը կամ զեկուցագիրը ներկայացնում են՝ նշելով վերոթվարկյալ պաշտոններից կոնկրետ մեկ պաշտոնը, որի համար ցանկանում են մասնակցել մրցույթին:
  4. 2017 թվականի դեկտեմբերի 4-ին և 5-ին, ժամը 10:00-ից անցկացվելու է, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N55-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողներին ներկայացվող ֆիզիկական պատրաստվածության պահանջներին համապատասխան, դիմորդների ֆիզիկական պատրաստվածության ստուգարքը:
  5. 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին, ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության կողմից դիմորդներին կտրամադրվի հարցաշար: Հարցաշարը բաղկացած է լինելու ՀՀ Սահմանադրության, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԱԻՆ գործունեության ոլորտի ընդհանուր իմացությանը, դիմորդի ընդհանուր զարգացվածությանը (Հայոց պատմություն, ՀՀ վարչատարածքային բաժանում, ՀՀ, հարևան և դաշնակից երկրների կառավարման համակարգ և այլն) վերաբերող հարցերից:
  6. Մրցույթը կկայանա 2017 թվականի դեկտեմբերի 8-ին և

9-ին, ժամը 10:00-ից:

 

* Հարցերի համար կարող եք դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար, փ/ծ լեյտենանտ Միլենա ԱՅԴԻՆՅԱՆԻՆ` աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00-ը,

հեռ.՝ 012-31-77-31: