Գլխավոր Նորություններ ԵՎ ՁՅՈՒՆԸ ԵԿԱՎ…

ԵՎ ՁՅՈՒՆԸ ԵԿԱՎ…

325
Տարածել

Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Նոյեմբերի 24-ի գիշերը Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր են տեղումներ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: