Գլխավոր Նորություններ ԱՐՑԱԽԻ ՕՐԵՐ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ԱՐՑԱԽԻ ՕՐԵՐ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

347
Տարածել

Այս օրերին առաջին անգամ Եվրոպայում անցկացվում են «Արցախի օրեր»:

Հանդիսավոր բացմանը ներկա է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Համոզված ենք,- ասել է նա,- որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով, որովհետև ունենք հայրենասեր հայրենակիցներ և հավատարիմ բարեկամներ, ովքեր իրենց ներգրավմամբ կսատարեն բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը»:

«Սպասելիքները շատ են,- ըստ «Արցախպրեսի»՝ հանդիսավոր բացմանն իր խոսքում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և հավելել,- Ֆրանսիայում «Արցախի օրերի» կազմակերպումը կարևոր ներդրում կունենա Ֆրանսիայի հետ Արցախի փոխգործակցության ընդլայնման գործում՝ ֆրանսիական ու եվրոպական հանրությանը ներկայացնելով մեր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, տնտեսությունը և այլ բնագավառներ»: