Գլխավոր Նորություններ Ռուսերենի դասընթացներ

Ռուսերենի դասընթացներ

509
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին հոկտեմբերի 28-ին պայմավորվել էին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջոցով մշակել Հայաստանի փրկարարների՝ ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ կազմակերպել, ինչը հնարավորություն կտա հայ փրկարարներին ռուս մասնագետների օգնությամբ կատարելագործել իրենց հմտությունները և վերապատրաստվել՝ առանց լեզվական խոչընդոտների:

Ծրագիրն արդեն պատրաստ է, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվել է Հայաստանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների վերապատրաստման առաջին դասընթացը: Մասնակցում է 18 փրկարար:

Դասընթացը կտևի 3-4 ամիս: Ըստ արդյունքների էլ կորոշվի ծրագրի հետագա շարունակության հարցը: