2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 182 հրդեհ՝ 67 մլն դրամի նյութական վնասով: Զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 4 մարդ:
Խոշոր հրդեհներից են՝
- 6 հոկտեմբերի, Արարատի մարզ, գյուղ Վարդաշատ, խոտի դեզ: Նյութական վնասը՝ 4 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
- 9 հոկտեմբերի, Շիրակի մարզ, Գ. Նժդեհի փող. 7/15, հասարակական սննդի օբյեկտ: Նյութական վնասը՝ 8 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
- 9 հոկտեմբերի, քաղաք Երևան, Աճառյան փողոց, «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 3 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառելիքի արտահոսք:
- 10 հոկտեմբերի, Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն, խոտի դեզ: Նյութական վնասը՝ 8 900 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
- 18 հոկտեմբերի, Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղահովիտ, փայտամշակման արտադրամաս: Նյութական վնասը՝ 9 910 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
Պետական հրդեհային և
տեխնիկական անվտանգության տեսչություն