Գլխավոր Նորություններ «Հիդրոմետի» հզորացումը՝ ընդհանուր հանրային շահ

«Հիդրոմետի» հզորացումը՝ ընդհանուր հանրային շահ

494
Տարածել

Նախարար Դավիթ Տոնոյանի Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակության հետ հանդիպմանը աշխատանքային խումբը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզը:

Շնորհակալություն հայտնելով փորձագիտական պատվիրակությանը կատարված աշխատանքի համար՝ նախարար Տոնոյանն ընդգծել է, որ արդիականացման արդյունքում «Հիդրոմետ» ծառայությունը պետք է կարողանա որակյալ ծառայություններ մատուցել հանրությանը:

Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի ղեկավար Վլադիմիր Ցիրկունովը շեշտել է, որ «Հիդրոմետի» հզորացումը պետք է դիտարկել որպես ընդհանուր հանրային շահ:

Մասնավորպես՝ ճանապարհային քարտեզով նախատեսվում է տեխնիկական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն կբարելավվի «Հիդրոմետի» շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը:

Ներկայումս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացվող ծառայության աշխատակիցների վերապատրաստումը որակյալ կադրային բազա կստեղծի հետագա բարեփոխումների համար:

Նախատեսվում է 2018-ի գարնանը կազմակերպել միջազգային դոնորների համաժողով՝ «Հիդրոմետ» ծառայության արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: