Գլխավոր Նորություններ Չամրակապված ակնթարթներ

Չամրակապված ակնթարթներ

530
Տարածել

Երբ վարորդը 80 կմ/ժամ արագությամբ բախվում է անշարժ արգելքի, հարվածից 0,026 վրկ անց հարվածի ուժը 30-ապատիկ անգամ գերազանցում է մեքենայի ընդհանուր քաշը, ինչի հետևանքով ամրագոտի չկապած վարորդն ու ուղևորներն առաջ են մղվում 80 կմ/ժամ արագությամբ: 0,039 վրկ անց վարորդը նստարանի հետ մեկտեղ 15 սմ առաջ է մղվում, իսկ 0,044 վրկ հետո կրծքավանդակով խփվում է ղեկին: Բախումից 0,050 վրկ անց արագությունը նվազում է, ինչի հետևանքով ուղևորների վրա ազդում է սեփական քաշը 80 անգամ գերազանցող ուժ: 0,068 վրկ անց վարորդը 9 տ քաշ ունեցող ուժով բախվում է ցուցիչների վահանակին: 0,092 վրկ անց վարորդն ու առջևի նստատեղի ուղևորը գլխով հարվածում են դիմապակուն և գանգոսկրի մահացու վնասվածք ստանում: 0,100 վրկ անց վարորդը մահացու վնասվածքներով հետ է շպրտվում: 0,110 վրկ անց մեքենան թեթևակի հետ է գնում: Վարորդի հետևում նստած ուղևորը, եթե չի կապել ամրագոտին, հավասարվում է վարորդին ու ևս մեկ մահացու հարված հասցնում նրան՝ միաժամանակ հարվածից ինքը ստանում վնասվածք:
50 կմ/ժամ արագությամբ անշարժ արգելքի բախվելու դեպքում 80 կգ քաշ ունեցող մարդու վրա ազդում է 2 տ ուժով հարված, իսկ երեխաների դեպքում՝ 500 կգ:
Փրկարարները զգուշացնում են՝ ամրագոտին ձեր անվտանգության լավագույն երաշխիքն է: