Գլխավոր Նորություններ ՀՐՇԵՋ ՄԵՔՆԱՆԵՐ՝ ԳԼԵՆԴԵԼԻՑ

ՀՐՇԵՋ ՄԵՔՆԱՆԵՐ՝ ԳԼԵՆԴԵԼԻՑ

407
Տարածել

Մեկ ամիս առաջ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի ու Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշինի հանդիպմանը քննարկվել էին համագործակցային հարցեր: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել որպես նվիրատվություն նախարարությանը երկու հրշեջ մեքենա, փրկարարական հանդերձանք և պատգարակներ հատկացնելու մասին:

Նոյեմբերի 8-ին մեքենաներն ու գույքը հանձնվեց նախարարությանը:

Մեքենաները ամերիկյան արտադրության են՝ Pierce մակնիշի, յուրաքանչյուրը՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով: