Գլխավոր Նորություններ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ

608
Տարածել

Նոյեմբերի 4-ին առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպվել է համապետական ծառատունկ:

Այդ օրը մեկնարկել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման նոր ծրագիրը: Պանթեոնում ավելացավ 2000 ծառ 5 հա տարածքի վրա: Մոտակա օրերին կծառապատվի ևս նույնքան տարածք: «Եռաբլուրում» հիշատակի իրենց տնկիներն են հողի մեջ դրել արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարությունների ղեկավար կազմը, փրկարարներ, զինվորականներ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպություններ, պատանի երկրապահներ ու դպրոցականներ:

Նույն օրը 150 ուսանողներ Նուբարաշենում թեղու փոքրիկ անտառ են հիմնել: Ծառատունկը տոնի վերածած լոռեցիները 3 հա սոճու ու կաղնու տարածք են կանաչեցրել:

Սեպտեմբերին հրդեհված Բյուրականի անտառում ևս  կազմակերպվել էր ծառատունկ, որին Ազգային ժողովի նախագահի հետ միասին մասնակցել են պատգամավորներ: Բյուրականում էին նաև գյուղնախարարության աշխատակիցները՝ նախարարի գլխավորությամբ: Մոտ 1,5 հա տարածքում տնկվել է ավելի քան 1800 տնկանյութ՝ կաղնի, հացենի, կեչի:

Համապետական ծառատունկի նախաձեռնությունը գյուղնախարարությանն է, տնկիներն էլ տրամադրել է «Հայանտառը», առաջիկայում 5000 տնկանյութ էլ հատկացվելու է Երևանի քաղաքապետարանին: Տնկանյութ տրամադրել են նաև «Էյ-Թի-Փի» հիմնադրամը, անհատներ:

Աշնանային նորատունկին առատ ջուր են հասցրել հրշեջ-փրակարական մեքենաները:

Համապետական ծառատունկը կշարունակվի ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում:

Ծառերը տնկելով չեն սահմանափակվելու, «Հայանտառն» ու «Էյ-Թի-Փի»-ն նաև հետևելու են՝ մինչև ծառերը կպչեն: Երիտասարդներին էլ կսովորեցնեն ինչպես խնամել ծառերը, պաշտպանել բնությունը: