Գլխավոր Նորություններ ՋԵՔԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՐԿԱՐԱՐ ՇՈՒՆ

ՋԵՔԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՐԿԱՐԱՐ ՇՈՒՆ

934
Տարածել

Օրերս Հայաստանի կինոլոգիական, կինոլոգիա-սպորտային միությունը Երևանում կազմակերպել էր շների պաշտպանապահակային, հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքների մրցույթ, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԻ նախարարության, Ոստիկանության, սահմանապահ զորքերի ծառայողական շներ: ԱԻՆ-ը մրցույթին ներկայացրել էր ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 3 ծառայողական շուն՝ 1 լաբրադոր-ռետրիվեր և 2 արևելաեվրոպական հովվաշուն: Մրցույթում Ջեք անունով փրկարար հովվաշունը ճանաչվել է լավագույնը: