Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հայ-վրացական քննարկումներ

Հայ-վրացական քննարկումներ

401
Տարածել

Աշխատանքային այցով Թբիլիսիում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիի հետ քննարկվել են երկու երկրների արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու կառույցների համագործակցության հետ կապված հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևյալ հարցերի շուրջ՝

— միջազգային օգնության տրամադրման դեպքում Հայաստանի և Վրաստանի տարածքում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ժամանակ տեղեկատվության փոխանակում,

— նախարարությունների ղեկավար կազմի և ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև ուղիղ կապի հաստատում,

— սահմանամերձ հենակետերի միջև փոխգործակցության խթանում,

— Վրաստանում INSARAG-ի չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական ջոկատի ստեղծման աջակցություն,

— համագործակցություն միջազգային մարդասիրական կազմակերպությունների շրջանակում,

— համատեղ ուսումնավարժությունների անցկացում և հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստում,

— երրորդ երկրին հրշեջ-փրկարարական ուժերի համատեղ օգնության տրամադրում:

 

Աղբյուր՝ mes.am