Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

536
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է  մրցույթ` Նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին

  1. Արտաքին կապերի վարչության (այսուհետ՝Վարչություն) արարողակարգի և թարգմանության բաժնի (այսուհետ՝ Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.2-13):

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է արտաքին հարաբերությունների ոլորտին առնչվող թղթակցությունների գրավոր ու բանավոր թարգմանություններին, արտասահմանյան պատվիրակությունների և միջազգային ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների  ընդունելության աշխատանքներին, արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ արձանագրությունների և տեղեկանքների  կազմման աշխատանքներին, միջազգային հանդիպումների, այցերի, ընդունելությունների արարողակարգի ապահովման գործընթացին, արտասահմանյան երկրներ գործուղվող աշխատակիցներին անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի  ապահովման աշխատանքներին, միջազգային հանդիպումների միաժամանակյա թարգմանության աշխատանքներին, Նախարարության օրենսդրական նախաձեռնություններին ու ծրագրերին:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  14.12.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

1-ին կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  պահանջվում է`

  • միջազգային հարաբերություններ, կամ քաղաքագիտություն, կամ օտար լեզու, կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական  պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության  տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
  1. Ներքին աուդիտի վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.2-17):

Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է ներքին աուդիտին, մասնակցում է աուդիտի ընթացքում բացահայտված կեղծիքի նշանների, աուդիտի սահմանափակումների վերաբերյալ անմիջապես տեղեկացնում է Վարչության պետին,   իր կողմից իրականացված յուրաքանչյուր աուդիտի ավարտից հետո կազմում է հաշվետվություն և ներկայացնում Վարչության պետին: Իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից` որտեղ իրականացվում է աուդիտը, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ ցանկացած տվյալ: Վարչության պետին ներկայացնում է զեկուցումներ աուդիտի իրականացման սահմանափակումների` խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  15.12.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

2-րդ կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  պահանջվում է`

  • տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով, կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության  տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
  1. Քարտուղարության գործավարության կազմակերպման և արխիվային գործերի վարման բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ    (ծածկագիր` 21-3.2-23):

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Նախարարության մշտական և ժամանակավոր պահպանման  ենթակա  գործավարությամբ ավարտված փաստաթղթերի արխիվացման գործընթացին, արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժևորման, փաստաթղթերի ապահովագրման ֆոնդի ստեղծման և պահպանման աշխատանքներին, Աշխատակազմի ստորաբաժանումներին ընթացիկ գործավարության կազմակերպման աշխատանքներում ցուցաբերվող մեթոդական և գործնական աջակցության գործընթացին: Մասնակցում է արխիվային փաստաթղթերի` սահմանված կարգով պահպանման, օգտագործման, տրամադրման և Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արխիվ հանձնման և փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին, Աշխատակազմի ոչ գաղտնի  փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպման աշխատանքներին:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  19.12.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

  1. Փրկարար ծառայության (այսուհետ` Ծառայություն) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (այսուհետ` Վարչություն) բնակչության պաշտպանության բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիր` 21-3.1-52):

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող մարզպետի համապատասխան որոշման նախագծերի  մշակման և սահմանված կարգով ներկայացման հաստատման աշխատանքներին, մասնակցում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պլանների և ծրագրերի մշակման աշխատանքներին: Իրականացնում է մարզի տարածքում ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքման և վերլուծության աշխատանքները, մասնակցում է պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ուսուցման աշխատանքներին` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հիմնահարցերով:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  21.12.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

3-րդ և 4-րդ կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար  պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության  տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ներ)ի, վկայական(ներ)ի, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
  • մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափի,
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.11.2017 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմին (ք. ԵրևանԴավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8:

Հեռ. 012 31-78-65):